«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որն իրականում համակարգում է ՕՐՕ դաշինքի գործունեությունը, երեկ ՀԺ թղթակցի հետ զրույցում բավական կոշտ է անդրադարձել Ջրառատի կրակոցներին:
«Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետեւ այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»,- ասել է Բաբայանը: Նա նաեւ հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, արյունահեղություն է լինելու:
«Ես գիտեմ, որ այս մի կողմն էլ չի նահանջելու, պետք է ինչ-որ կերպ իրենց պաշտպանեն, չէ՞: Դու մարդկանց վրա ես կրակում, կապ չունի, թե դու ով ես, ոստիկանություն ես, ինչ ես, եթե իշխանությունը քեզ չի պատժում, ապա մյուս կողմն էլ փորձում է հակադարձել: Մարդ է, չէ՞, հո մոլախոտ չի»,- ասել է Բաբայանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: