«Երեւան» ստուդիայի տնօրեն, դերասան Խորեն Լևոնյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:
Պարգևատրման մասին Սերժ Սարգսյանի հրամանագիրը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ է. այդ առիթով պետական բարձրագույն պարգևների են արժանացել գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտների, սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ. շնորհվել են նաև պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:
Հիշեցնենք, որ Խորեն Լևոնյանը հայ բեմի ու կինոյի լեգենդ Խորեն Աբրահամյանի թոռն է:
Օրեր առաջ նա ամուսնացել է դերասանուհի, Laki Dessert Art Studio-ի հիմնադիր Լիկա Մեսրոպյանի հետ: