«Хочу в ВИА Гру» նոր ռուսական նախագծի գլխավոր ռեժիսորը` Ալան Բադոևը, պատմել է, թե ինչերի են պատրաստ գեղեցկուհի մասնակիցները` պրոեկտում ընդգրկվելու համար:
-Իրականում,նրանք պատրաստ են ամեն ինչի: Ոմանք ինձ գումար են առաջարկել, և գումարի մաքսիմալ չափը եղել է 60.000 եվրո: Աղջիկներն Ալանին նույնիսկ առաջարկել են հարաբերություններ ունենալ նրա հետ` կարծելով, որ հենց այդ ճանապարհով նրանց կհաջողվի ընգրկվել պրոեկոտւմ:
Սակայն Բադոևը նշել է, որ այդ ամենը իրեն չի հետաքրքրում, որովհետև իր համար կարևորը շոուի հաջողությունն է:
Հիշեցնենք, որ նախագծի միտքը Ալան Բադոևի մոտ ծագել է այն բանից հետո, երբ «Վիա Գրա» խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն հայտարարել էր հայտնի խմբի փլուզման մասին:
Նախագծի մասնակիցները ոչ միայն Ուկրաինայից են, այլ նաև Ռուսաստանից, Բելոռուսիայից, Ղազաղստանից, Մանգոլիայից և նույնիսկ ԱՄՆ-ից:
Պրոեկտի մրցավարներն են Կոնստանտին Մելաձեն, ով նաև նախագծի պրոդյուսերներից մեկն է, դերասան Իգոր Վերնիկը, և «Վիա Գրա» խմբի նախկին երգչուհիներ Նադեժդա Մեյխերը և Աննա Սեդակովան: Իսկ նախագիծը վարում են Վերա Բրեժնևան և դերասան Վլադիմիր Զելենսկին, ով նաև նախագծի պրոդյուսերներից է: