▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում ենք` օգնեք մեր տղային, քանի դեռ ամեն բան վերջացած չէ. զինվորի հարազատների բաց նամակը

Բաց նամակ ՀՀ Նախագահ Պարոն Սերժ Սարգսյանին
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Ձեզ են դիմում Բանակում մոլորված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամները , բսրեկամները , գուղի բնակիչները և նրանք ովքեր ճանաչում են Հակոբ Ինջիղուլյանին:

Բաց Նամակ
Մենք գիտենք, որ այսօր Բաքու է ժամանելու Ռուսաստանի Դաշնության Նախագահը՝ Վլադիմիր Պուտինը իր հետ տանելով մի շարք պաշտոնյաների , այդ թվում Պաշտպանության նախարարին:

Խնդրում ենք ձեզ, օգտվելով այս առիթից, կապվել Ռ. Դ Նախագահին (գուցե դեսպանատան միջոցով) միջնորդություն կատարի մեր երեխայի համար :

Մենք մտածում ենք , որ ձեր անձնական կապերը և մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը թույլ կտա մեզ դիմել նրան և ստանալ օգնության ձեռք:

Մենք միայն ավելացնենք մեր կողմից, որ ճանաչելով երեխային կարող ենք ասել , որ հարցազրույց ասվածը , որը մեզ ձուցադրեցին դա թելադրված տեքստ էր, նրա արտահայտությունների մեջ մենք նկատեցինք վախ ու սարսափ:

Նա չէր կարող իրեն նման բան թույլ տալ: Նա շատ հարգված է եղել:

Խնդրում եմ, աղաչում եմ`  օգնեք մեր տղային քանի դեռ ամեն բան վերջացած չէ:

Նախապես շնորհակալություն :

Զինվորի Մայր, Հայր , Եղբայր, ազգականներ, Ընկերներ և Ոսկեվազ համայնք:

Աղբյուրը` Armday.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին