▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում եմ, մի հատ զանգեք Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ասեք՝ դուք ճի՞շտ եք արել. «Առավոտ»

«Առավոտ» թերթը զրուցել է «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասունի Միքայելյանի հետ:

«Մենք գնում ենք իշխանափոխության, բայց այդ հնարավորությունը մեզ պետք է տա ժողովուրդը։ Եթե ժողովուրդը 2008-ին խաբվել ու մնացել է փողոցում, մենք ասում ենք ժողովո՛ւրդ, մենք նման քայլի չենք գնա։ Եթե ստանանք ձեր վստահության քվեն, մենք կտանենք իշխանափոխության»,-ասել է նա:

Հարցին՝ ասում եք՝ ժողովուրդը փողոցում չի մնա, ի՞նչ պիտի անեք, ասեք, ընտրություններից հետո ժողովուրդը հավաքվեց հրապարակում, պահանջեց իր քվեն, ի՞նչ եք անելու, նա պատասխանել է. «Եթե ժողովուրդը տա մեզ իր վստահության քվեն, մենք դառնում ենք իշխանություն։ Եթե ժողովուրդը ձայն է տալիս, բնական է, պիտի փողոցում էլ հավաքվենք, ամեն ինչ էլ անենք, որ ժողովուրդի ձայնը ապարդյուն չանցնի»։

Սասուն Միքայելյանը հավելել է, որ ՀՀԿ-ն պետք է հեռանա, մինչեւ չհեռանա՝ այս երկրում ոչ մի բան չի փոխվելու։

Հիշեցմանը, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ դաշինքի անդամ էր Սասուն Միքայելյանը, եւ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքներին կոչ էր անում, ասում էր՝ ընտրակաշառքը վերցրեք, բայց ձայնը տվեք ՀԱԿ-ին, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Դե, խնդրում եմ, մի հատ զանգեք Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ասեք՝ դուք ճի՞շտ եք արել, որ նման կոչ եք արել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին