▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրանքը բոլորով ներկայացնելու են Արթուր Մեսչյանին

Հարգելի Արթուր Մեսչյանի երկրպագուներ: Արդեն 10 օր է, ինչ սկսել ենք մի նախաձեռնություն, որով խնդրում ենք Արթուր Մեսչյանին համերգով հանդես գալ Երևանում: Այս տաս օրերի ընթացքում բավականին գործ է կատարվել, որը հիմնականում կապված է եղել համացանցի հետ:

Բաց նամակով դիմել ենք Մեսչյանին:

Հիմա եկել է գործնական քայլեր կատարելու ժամանակը:
Ի՞նչ է կախված մեզնից:
Ովքեր ցանկանում են ներկա գտնվել Արթուր Մեսչյանի մենահամերգին, լսել նրան անզուգական և կյանք տվող երգերը, պետք է հավաքվեն մի կետում, և Արթուր Մեսչյանին փոխանցեն խնդրանքը:
ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԺԱՄԸ 13:00-ին բոլորով հավաքվում ենք ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ:

Պետք է բոլորով ներկայացնենք մեր խնդրանքը նրան: 
Կփորձենք հանդիպել Մեսչյանի հետ: 
Հիմա ամենակարևորի մասին:
Թող <<going>> տան այն մարդիկ ովքեր, որ վստահ են իրենց վրա, և հստակ գիտեն, որ գալու են: Եթե չեք գալու, խնդրում և պահանջում եմ չսեղմել կոճակը:
Նաև հրավիրում ենք բոլորս մեր ընկերներին:
Շնորհակալություն:

 

Արթուր Մեսչյանի երկրպագուների հավաք հանուն Մաեստրոյի համերգի ՖԲ էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին