Ռուսական ТАСС լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, այսօր գրել էր, որ «Պոբեդա» ավիաընկերությունը ձմռանը կդադարեցնի դեպի Գյումրի թռիչքները:
Ըստ գործակալության՝ թռիչքների դադարեցման պատճառը կապված է «Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլիցքավորման հետ։
Նշենք, սակայն, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ խնդիրն արդեն լուծված է և որ կողմերը նորմալ հարաբերություններով կշարունակեն աշխատանքը կատարել: