▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդիրը նրանում ա, որ ձուկը գլխիցա նեխած...Սեյրան Սարոյանի «Ռ-Էվոլյուցիա»-ն

Արմենիա հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն է: 

 

Իսկ ստորև կարող եք կարդալ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ Սեյրան Սարոյանի «մտքերը», որ առանձնացրել է արվեստագետ Լևոն Մութաֆյանը. 

«Ազգային ժողովում ինչա էթում՝ ընդդիմությունն իրան ճղում ա՝ եկեք քննարկենք, «Հանրապետականը» կռիվ ա անում, ասում ա՝ բա մենք ձեզ 4 օր առաջ էինք ասում եկեք քվեարկենք, խի՞ չէիք գալիս: Ես էդ պահին որպես Սարոյան Սեյրան եմ խոսացել, էդ հարցը մեր կուսակցությունում չի քննարկվել: Ուղղակի ես տեսա «սիտուացիան», որ դրել ենք պռոստը քննարկում ենք, ես էլ ասի, այ մարդ, հերքի ա քննարկեք, եկեք էս մի բանն էլ ժողովրդի սրտով անենք: Եթե ժողովրդին էս օրենքը դուր չի գալի, ուզում ա հնով աշխատի, բերեք ժողովրդի սրտով անենք: Մենք օրենքը հանում ենք ում համար՝ ժողովրդի, որ ժողովուրը գոհ լինի»:
«Երբ օրենքն ընդունվում էր, ես տեսա, որ ժողովուրդը պետք ա 3.5 տոկոսի փոխարեն տա 1 տոկոս, էդ օրենքը ինձ ավելի շատ դուր եկավ: Ժողովուրդն ավելի շատ կհարստանա, ավելի լավ կապրի: Առավել ևս, որ դրված ա 58 միլիոնի շեմը, բայց ոնց նայում ենք փոքր ու միջին բիզնեսը 30-ից չի անցնում: Երբ քվեարկում էինք, ես մտածեցի, որ ժողովրդի համար լավ բան ա, բայց որ եկավ հասանք իրական կյանքին, ժողովուրդը դեմ ա էդ օրենքին: Ժողովուրդն ասում ա՝ գիտես ինչ, ես առնում եմ 100 հազարի, ընձի թուղթ չեն տալիս:

Հիմա նոր բացվավ, որ տես՝ թուղթ չեն տալիս ու ժողովուրդը դրանից դժգոհում ա, որ հարկային տեսուչը գալու ա մի անգամ, իբր, զիջի, իսկ երկրորդ անգամ գալ ա էդ մարդու կաշին հանի, երրորդ անգամ՝ ավելի վատ: Ես հո չգիտեի, որ մարդիկ ապրանք են առնում մեծածախներից ու փող չեն տալիս, էդ դառնում ա գողացած ապրանք: Ժողովուրդն էլ ասում ա՝ մեծածախի խաթրին չեք կարա կպնեք, էլի խեղճուկրակ ժողովրդին եք տանջելու: Ժողովուրդն էլ դրանից վրդովվավ, բարձրացրեց իրա ձայնը, ասեց՝ թողեք ախպեր, մենք համաձայն ենք 3.5 տոկոս տանք, բայց մի արեք մեզի խեղդեք, թողեք աշխատենք, ապրենք: Խնդիրը նրանում ա, որ ձուկը գլխիցա նեխած: Եթե մարդուն թուղթ ա տալիս, մարդը թղթով բերեց ծախեց, հարկային չէ, ով ումա՝ գա ինչ պիտի անի էդ մարդուն՝ ոչմիբան: Էն 2.5 տոկոսը կտանի իրա երեխեքին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին