▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խմելը քո պրոֆեսիան ա», «Տիկին Խաչատրյան, յա՜»... լեզվակռիվ ավագանիում

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց. «Այսօր վերջապես ընկավ բոլորի դիմակն ու ընդգծվեց՝ իսկական ընդդիմադիրներն ովքեր են, ով ում հետ է կոալիցիա, ով ում համար է գրպանի ընդդիմադիր աշխատում... ՔՊԿ-ի մասին կխոսեմ, քանի որ նրանց ծառաներն այդքան արժեք չունեն, որ անդրադառնամ»: Դահլիճից լսվեց «Հանրապետություն»-ից Անի Խաչատրյանի արձագանքը. «Խմել, նո՞ր ես եկել, անդաստիարակի ձենը կտրեք»: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց հանդարտվել:

Հիշեցնենք՝ քննարկվում է ավտոկայանատեղիների վճարների թանկացման մասին նախագիծը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին