Պաղեստինցի լրագրողԱյման Ալուլն առաջարկել է ամբողջ ախարհում մեծ տարածում գտած «սառցե դույլ» ֆլեշմոբի իր տարբերակը, որտեղ ջրին փոխարինում է խճաքարը:
Պաղեստինցի լրագրողը, ով լուսաբանում է Գազայում տեղի ունեցող իրադարձությունները, ընդունել է այս օրերին համաշխարհային հանրության կողմից «նետված մարտահրավերը»: Գրում է RT-ն:
Նա համացանցում տեսանյութ է տեղադրել՝ կոչ անելով մասնակցել նոր՝ Rubble Bucket Challenge ֆլեշմոբին:
Նա նշել է, որ տևական ժամանակ է այս շրջանում խմելու ջրի խնդիրը բավական լուրջ է, և ցավոք նույնիսկ մեծ ցանկության դեպքում ակցիայի մասնակիցները չէին կարող միանալ «սառցե դույլ» ֆլեշմոբին: Մյուս կողմից՝ ռմբակոծությունից հետո Գազայում խճաքար գտնելը մեծ ջանքեր չի պահանջում:
Գազայում ֆլեշմոբը մեծ տարածում է գտել: Արդեն մասնակցել է տեղացիների շրջանում ճանաչում վայելող հումորիս Մուհամմեդ Դերվազան: