Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Սահմանադրական բարեփոխումների մասին: Նրա խոսքով՝ շատ են անճշտություններն ու անհեթեթությունները.
«Այսպիսի նախագիծ քննարկելն անիմաստ է, պետք է հետ վերադարձնել ու խմբագրել: Օրինակ, Նախագահին, այս խեղճ մարդուն դարձրել են մի նվաստ անձնավորություն, որին ոչ մի լիազորություն չեն տալիս, բայց ասում են՝ որոշումը կտանք, Դու պետք է դակես, հաստատես:
Մի ձևակերպում է արված.Նախագահը պետության գլուխն է և մարմնավորում է ազգային միասնությունը: Եթե հայերենով կարող եք բացատրել, թե ի՞նչ է նշանակում միասնություն մարմնավորելը, կհասկանամ:
Հաջորդ անհեթեթությունը.նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը.սա ի՞նչ է նշանակում: Նա կարող է լինել երաշխավորը, որ Սահմանադրությունը չի խախտվի, բայց այդ հնարավորությունն էլ չեք տալիս»,-նկատեց Արամ Սարգսյանը:
Անի Կարապետյան