Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել՝ դրան կից գրելով.
«Բարի լույս... այս օրը Հայրս ու Մայրս ամուսնացան... ու, եթե ողջ լինեին, հաստատ կնշեինք նրանց ոսկե հարսանիքը՝ Նրանց հետ միասին: իմ կարոտի օվկիանում փայլող փարոս են Ծնողներս՝ պահպանող, ուղղորդող, մոլորություններից պաշտպանող:
Ամենամեծ հարստությունն ու ժառանգությունն են թողել . ՔՈւՅՐԵՐԻՍ:
Իմ Մոլորակն են նրանք: Շարժող ուժն ու իմ ապրելու ուժը:
Երեքով, որ հավաքվում ենք լրիվ ատոմային ռումբի էֆեկտ ունենք:
Էներգիայի անսպառ աղբյուր ու ամեն մեկս ՄԵՐ կարծիքին ու դիքորոշմանը:
Խեղճ մեր տղամարդիկ:
Ապրեք իրարով ու ուժեղ մնացեք իրարով:
Անմնացորդ սերս են Քույրերս:
Սուսաննա
Էդիտա
Նազենի
Հ.Գ. Նշեք ձեր պայծառներին)) ու մի զլացեք ասել, որ սիրում եք նրանց:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ երիցս՝ նման Ընտանիքի համար»: