▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խելոք մնա, թե չէ ականջներդ կկտրեմ.Թեժ բանավեճ՝ ԱԺ-ում

 

ՀՀ ԱԺ-ում այսօր վիճաբանություն տեղի ունեցավ ՕԵԿ պատգամավորների և ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի միջև: 
Ինչ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել, ես որևէ հարց չեմ կարողացել տալ: Նամակները որ գրվում են, հետո ընթերցվում են, նամակագիրը իր հիացմունքն է հայտնում ու մենք հարցեր չենք կարողանում տալ:Աստված տվել, չի խնայել հեռուստաընկերություններ ունեք, «Խրճիթ ընթերցասրահ« մի հաղորդաշար բացեք, նամակները կարդացեք, իրար պատմեք, չափածո գրեք, բայց մենք հարց տանք»,-ասաց  Ալեքսանդր Արզումանյանը:
Հեղինե Բիշարյանը կոչ արեց աշխատող պատգամավորների հասցեին պիտակավորված արտահայտություններ չհնչեցնել: 
«Եթե նման ոճով պետք է խոսեն պատգամավոր գործընկերները մեկը մյուսի հասցեին, ապա դրան տեղ կա՝ դահլիճից դուրս: Այ այդ ժամանակ թող գան ու չափվեն, թե ով ում ինչ կարող է ասել»,-ասաց նա:
«Ընդհատենք հերոսացման գործընթացները,-նկատեց Գալուստ Սահակյանը, ապա խոսք տալով Լևոն Զուրաբյանին՝ հավելեց.«Հերոսացումը շարունակվում է»:
«Ձեզանից հետո էլ ի՞նչ հերոս»,-նետեց Լևոն Զուրաբյանը:
 ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը՝ հիմնավորելով իրենց ակտիվությունը, հայտարարեց. «Բավական է սովորեցնել, թե ով ինչպես պետք է ձևակերպի իր քաղաքական մոտեցումները: հերիք է գնահատականններ տալ»: 
«Խելոք մնա, թե չէ ականջներդ կկտրեմ, Մհեր»,-դիմելով  Մհեր Շահգելդյանին՝ ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Սրանից հետ սկսեցին վիճել, փորձելով մեղմել իրավիճակը ԱԺ նախագահն ասաց. «Սովորաբար ընդդիմությունն իշխանության հետ է վիճում, հիմա՝ ընդդիմություն-ընդդիմություն է:  Իրար հետ գործ չունեք, մեզ հետ կռվեք»:

ՀՀ ԱԺ-ում այսօր վիճաբանություն տեղի ունեցավ ՕԵԿ պատգամավորների և ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի միջև: 

«Ինչ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել, ես որևէ հարց չեմ կարողացել տալ: Նամակները որ գրվում են, հետո ընթերցվում են, նամակագիրը իր հիացմունքն է հայտնում ու մենք հարցեր չենք կարողանում տալ: Աստված տվել, չի խնայել հեռուստաընկերություններ ունեք, «Խրճիթ ընթերցասրահ» մի հաղորդաշար բացեք, նամակները կարդացեք, իրար պատմեք, չափածո գրեք, բայց մենք հարց տանք»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Հեղինե Բիշարյանը կոչ արեց աշխատող պատգամավորների հասցեին պիտակավորված արտահայտություններ չհնչեցնել: 

«Եթե նման ոճով պետք է խոսեն պատգամավոր գործընկերները մեկը մյուսի հասցեին, ապա դրան տեղ կա՝ դահլիճից դուրս: Այ այդ ժամանակ թող գան ու չափվեն, թե ով ում ինչ կարող է ասել»,-ասաց նա:«Ընդհատենք հերոսացման գործընթացները,-նկատեց Գալուստ Սահակյանը, ապա խոսք տալով Լևոն Զուրաբյանին՝ հավելեց.«Հերոսացումը շարունակվում է»:«Ձեզանից հետո էլ ի՞նչ հերոս»,-նետեց Լևոն Զուրաբյանը:

 ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը՝ հիմնավորելով իրենց ակտիվությունը, հայտարարեց. «Բավական է սովորեցնել, թե ով ինչպես պետք է ձևակերպի իր քաղաքական մոտեցումները: հերիք է գնահատականններ տալ»: 

«Խելոք մնա, թե չէ ականջներդ կկտրեմ, Մհեր»,-դիմելով  Մհեր Շահգելդյանին՝ ասաց Ալեքսանդր Արզումանյանը: Սրանից հետ սկսեցին վիճել, փորձելով մեղմել իրավիճակը` ԱԺ նախագահն ասաց. «Սովորաբար ընդդիմությունն իշխանության հետ է վիճում, հիմա՝ ընդդիմություն-ընդդիմություն է:  Իրար հետ գործ չունեք, մեզ հետ կռվեք»:

 

Հեղինակ` Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին