▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խելագարություն՝ Հայաստանում

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, ով «Ոչ» է ասում սահմանադրական փոփոխություններին և «Այո»-ի և «Ոչ»-ի շրջանակներում այցելում է ՀՀ տարբեր մարզեր, ցավ է հայտնում, որ բնակիչներն անտարբեր են.

«Անտարբերությունն ակնհայտ է: Նրանք հիասթափված են: Այս նոր Սահմանադրությամբ  մենք չենք կարող ապրել: Շուտով Եվրոպայի բոլոր երկրները ոչոշում կընդունեն, որ 16 տարեկանից հետո նոր կորոշեն, թե ինչ սեռի են: Այսինքն, եթե հայերից մեկը սեռը փոխի ու դառնա կին, ապա այս նոր Սահմանադրությամբ կգնա փաստաթուղթ կներկայացնի, որ կին է ու կամուսնանա տղամարդու հետ:

Երկրորդ լուրջ կետերից մեկը ՊՆ-ն է: Առաջին հայացքից ղեկավարը նախարարն է, 2-րդ տողում գրված է՝ զորքերի կառավարիչը շտաբի պետն է: Պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարի պաշտոնը ստանձնելու է վարչապետը, իսկ մինչ այդ՝ անհասկանալի է, թե ՊՆ նախարարը կամ շտաբի պետը ինչ փոխհարաբերությունների մեջ են գտնվում վարչապետի հետ:

Կարևոր է նաև անվճար բուժօգնության հարցը: Նոր Սահմանադրությամբ պետպատվերի մասին ոչինչ չկա:

Սխալ է նաև այն կետը, որ ընտանիքը պետք է ականջալուր լինի իր անչափահաս զավակին:  Պատկերացրեք՝ 13-14 տարեկան աղջիկը կամ տղան տուն չի գալիս, և երբ ծնողը մի քիչ կոպիտ հարցնի, թե որտե՞ղ էր, իրավունք ունի դատարան դիմել: Սա խելագարություն է Հայաստանի համար: Մենք ունենք  ազգային ավանդույթների վրա հիմնված ընտանիք, և մեր ծնողների դաստիարակությունը դասական է ողջ աշխարհի համար»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գուրգեն Եղիազարյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համաձայն չէ նշված թերությունների հետ, ավելին, բացատրություն էլ ունի.

«Այն, ինչ վերաբերում է ընտանիքին, ապա ունենք հստակ հոդվածներ, որտեղ նշված է, թե ինչ է ընտանիքը: Եվ մենք ունենալով ազգին բնորոշ առանձնահատկություն, երբևէ չպետք է մտածենք, որ Եվրոպայի որևէ երկրում ընդունված օրենքը կարող է վնասել մեզ:

Ինչ վերաբերում է երեխայի խնդրին, ապա այո, Սահմանադրության մեջ առաջին անգամ հստակ ներկայացրել ենք նրանց իրավունքները և եթե կարողանանք պահել մեր ազգային ինքնությունը, դա բնավ մեզ համար վտանգավոր չի լինի: Անդրադառանալով ՊՆ-ին՝ ասեմ, որ հստակ ներկայացված է, որ բանակի օպերատիվ ղեկավարումն իրականացնում է շտաբի պետը, իսկ պատերազմի ժամանակ գլխավոր հրամանտարը վարչապետն է»

Անի Կաարպետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին