Այսօր ԱԺ-ում նախքան իր ելույթը՝ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Վարդան Այվազյանին հորդորեց նստել ու լսել, ապա շարունակեց.
«Մեկ տարի առաջ մենք ԱԺ նախագահ ենք ընտրել.ընտրել եք Գալուս Գրիգորիչին, ես նույնիսկ շնորհավորել եմ, բայց խորհուրդ չտվեցի նրան ընտրել.պարոն Սահակյանը ծրագրով հանդես չեկավ, ես՝ եկա: Այն կապված էր պառլամենտի դերը բարձրացնելու հետ: Սկսեմ նրանից, որ այն աթոռները, որոնց վրա նստած է ղեկվարությունը, պետք է լինի այնպիսին, ինչպիսին մերն է. դեմոկրատիայի նշան է: Բոլորս նույնն ենք, հասկանո՞ւմ եք: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին.սա առաջարկած մարդիկ գոնե գաղափար ունե՞ն, թե այն ինչ է նշանակում: Գաղափար չունեն: Դուք հասկանո՞ւմ եք, թե ուր եք գնում: Գնացեք՝ ձեր ղեկավարությանն ասեք, որ հաստատ կործանման ենք գնում: Հանրապետությունը մարում ա, 10 տարի ա՝ նստած է ՀՆԱ-ի 10 միլիարդ դոլարի վրա: Կանչեք՝ պատժենք կուտակայինի հեղինակներին.բա ինչո՞ւ ներդրումները չավելացան: Կամ՝ այն մարդիկ, որ վեր են կենում ու հայտարարում են, թե Մաքսային միությունում հայտնվեցինք, 170 միլիոնանոց շուկա ունեցանք.տենց բաներ մի՛ ասեք: Իսկ ձեզ ո՞վ ասեց, որ մինչ այդ 170 միլիոնանոց շուկան չունեիք: Ազատ առևտրի ռեժիմով աշխատեիք, էլի»,-եզրափակեց պատգամավորը: