Ղազախական նորություններին ամենաինտենսիվն անդրադարձավ Հովհաննես Մանուկյանի հիմնադրած կայքը։
Կայքը էքսկլյուզիվ նյութեր էր տեղադրում դեպքի վայրից։
Ղազախների պահանջներից մեկը վերաբերում էր ավտոբուսների խոշոր հայ գծատիրոջ ձեռքից բիզնեսը խլելուն և պետականացնելուն։
Ղազախները Կարագանդայի հանրահավաքին վանկարկում էին․ «Требовпние. автобусный парк передать в ведомство государства Mанукяна освободить от занимающеи должности»։
Asekose.am-ին հաջողվեց պարզել, որ Կարագանդայի այդ խոշոր բիզնեսմենն ազգակցական կապեր ունի ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ։
Նրան հաջողվել է կարգավորել անկանոն երթևեկությունը և պահպանել անվտանգության կանոնները, այս տարիներին նրա կազմակերպությունում իրականացրած որևէ տեսակի ստուգման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել։