Պարուհի, կրտսեր Սոֆի Դևոյանը մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում : Նա հաճախ է հրապարակումներ անում և հարցուպատասխաններ կազմակերպում իր էջում:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Տևական ինստագրամյան դադարից հետո այս անգամ պարուհին վերադարձել է`խոսելով իր «լռության», անցկացրած հանգստի մասին, ինչպես նաև մի քանի սթորիներով անդրադարձ է կատարել իր մասնագիտությանը, սաներին և այլն:
Սակայն ինքն իրենով մանկավարժ Սոֆին չի նկատել, թե որքան տգեղ է արտահայտվել իր սաների մասին:
Բանն այն է, որ Սոֆիի հրապարակած սթորիում պարուհին ներկայացնում է իր սաների գրկախառնությունն ու ջերմությունը`որակելով այն «հարձակում»:
Հարգելի Սոֆի, շտապեք շտկել Ձեր սխալը, այլապես բացի մարդկանց վիրավորելուց հնարավոր է տուժի նաև Ձեր բիզնեսը, ինչ կարծում եմ, հատկապես տատիկի սրտով չէ»: