▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատաշենի մաքսատուն․ Քաղաքացին բողոքում է, իսկ ՊԵԿ-ն՝ արձագանքում

Թարմացված․ ՊԵԿ հաղորդագրությունը․ 

Ներմուծելով 757 գրամ արծաթյա զարդեր' քաղաքացին հրաժարվել է կատարել օրենքով սահմանված կարգով հայտարարագրում իրականացնելու պահանջը. ՊԵԿ արձագանքը քաղաքացու բողոքին

Asekose.am կայքում հրապարակված տեսանյութի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ թե Բագրատաշեն պետական սահմանի անցման կետով և թե մյուս անցման կետերով Հայաստանի Հանրապետություն ժամանող քաղաքացիների, վերջիններիս ուղեկցող ուղեբեռների և տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության ժամանակ օգտագործված անձնական օգտագործման  ապրանքների հայտարարագրման պահանջ որևէ քաղաքացու չի առաջադրվել։

Իսկ նոր ապրանքներն անձնական օգտագործման դիտարկելու մասով մաքսային մարմինների կողմից հաշվի է առնվում քաղաքացու սահմանահատման հաճախականությունը, տեղափոխվող ապրանքների քանակը և բնույթը։

Ինչ վերաբերում է բողոք ներկայացնող անձի կողմից նկարահանված տեսանյութին, ապա վերջինս Հայաստան ներմուծելով շուրջ 757 գրամ արծաթյա զարդեր, հրաժարվել է կատարել մաքսային մարմնի՝ օրենքով սահմանված կարգով հայտարարագրում իրականացնելու պահանջը, ինչից էլ ծագել է նշված անձի դժգոհությունը՝ տեսանյութում  ներկայացնելով միայն օգտագործված անձնական օգտագործման ապրանքները և չնշելով այն հանգամանքը, որ մաքսային մարմնի օրինական պահանջը կապված է բացառապես 757 գրամ տարբեր տեսակի արծաթյա զարդերի հայտարարագրման հետ։

Խայտառակություն Բագրատաշենի մաքսատանը․ Քաղաքացին բողոքում է

Տեսանյութը՝ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին