«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ անվտանգության աշխատակիցները ապրիլի 20-ին՝ խորհրդարանում տեղի ունեցած խայտառակ միջադեպի ժամանակ՝ իրենց ապօրինի գործողությունների ընթացքում, պատռել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի կոստյումը:
Հիշեցնենք, որ այդ օրը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քաղաքական ակցիա էր իրականացրել ԱԺ ամբոնի մոտ, ինչից հետո պատգամավորի ակցիային միացել էին նաեւ ընդդիմադիր մյուս պատգամավորները: Ընդդիմադիրների քաղաքական ակցիայի ժամանակ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անմիջական ցուցումով, անվտան ության աշխատակիցները բռնի ուժող, քաշքշելով հեռացրել էին ընդդիմադիրներին նիստերի դահլիճից:
Պարզվում է՝ Ալեն Սիմոնյանի հրահանգից ոգեւորված՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներն այնքան «ինքնամոռաց» են գործել, որ պատռել են Գեղամ Մանուկյանի կոստյումը: Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ, իհարկե, աղմկահարույց միջադեպերի, ծեծկռտուքների պակաս չի եղել, բայց այս խորհրդարանը, կարծես, մտադրվել է ռեկորդ սահմանել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կիառած բռնություներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում