▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խարկովում 20-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկել անցորդներին. կա 5 զոհ և 6 վիրավոր, որոնցից մեկը հղի կին է. տեսանյութ

Խարկովում 20-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկել անցորդներին. կա 6 զոհ, 11 վիրավոր, որոնց մեկը հղի կին է. տեսանյութ

Հոկտեմբերի 18-ի երեկոյան Ուկրաինայի Խարկով քաղաքի Սումսկի եւ Մեչնիկովի փակուղի փողոցների խաչմերուկում 20-ամյա աղջիկն իր Lexus մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անցորդներին: Միջադեպի հետևանքով մահացել է 5, վիրավորվել`6 մարդ, որոնցից մեկը հղի կին է:

Պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 20:45-ին: «Lexus»-ը վարորդը  ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց մեջ, ովքեր սպասում էին լուսացույցի կանաչ գույնին: Մեղավորը հոր ավտոմեքենան էր վարում:

20-ամյա աղջիկը ձերբակալվել է;

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է,  որ այդ մեքենան բազմիցս աչքի է ընկել՝ պարբերաբար խախտելով երթևեկության կանոնները։

Համացանցում հայտնվել է սարսափելի վրաերթի տեսանյութը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին