Ղարաբաղյան հակամարտության թեմայով Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողով է նախատեսվում
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով Սանկտ Պետերբուրգում եռակողմ գագաթնաժողով է նախատեսվում անցկացնել.այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:
Նշենք, որ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն են քննարկել ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը, Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրյոյին: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում առակա իրավիճակը, Ուկրաինայի ճգնաժամը: