ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցեվիչը ռուսական ռադիոյի եթերում հայտարարել է, որ եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմը շարունակվելի, պաշտոնական Մոսկվան կճանաչի ԼՂ-ի անկախությունը:
Հիշեցնենք, որ այսօր 12.00-ին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու մասին, որից մոտ երեք ժամ անց, սակայն, ըստ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի՝ հակառակորդը վերսկսել է կրակոցները Մատաղիսի ուղղությամբ:
Հավելենք նաև, որ այսօր Ազատություն ռադիոկայանը գրել էր, որ Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին: