|
Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի ․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական RTVI-ին։ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին նա մասնավորապես ասել է. «Ռուսաստանում կա որոշակի սենտիմենտալ ընկալում հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ՝ ընդհանուր պատմություն (դուք գիտեք՝ մենք եղել ենք նույն կայսրության մեջ, հետո՝ Խորհրդային Միությունում)։ Ռուսաստանում զգալիորեն զսպվում է այդ դժգոհությունը հենց այն պատճառով, որ այնտեղ չեն ցանկանում անել որևէ քայլ, որը կարող է, այսպես ասած, վնաս հասցնել հայ ժողովրդին»։ Արցախի կորստի մասին էլ Քոչարյանն ասաց. «Ղարաբաղի կորուստն անմիջապես կապված էր Նիկոլ Փաշինյանի գործողությունների և քայլերի հետ։ Նա ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և դրանով խախտեց ամբողջ կառուցվածքը, որը ձևավորվել էր 44-օրյա պատերազմից հետո։ Ռուսաստանի խաղաղապահ գործառույթը հայտնվեց մեծ հարցականի տակ։ Փաստացի Հայաստանը ասաց՝ ես ձեռքերս լվանում եմ, դուրս եմ գալիս այս ձևաչափից՝ դուք ինքներդ լուծեք Ադրբեջանի հետ հարցերը։ Ղարաբաղի թեման դարձավ Ադրբեջանի ներքին գործը։ Բայց քանի որ դա շատ ցավոտ էր հայ ժողովրդի համար, Նիկոլ Փաշինյանը շատ հմտորեն հանրային դժգոհությունը ուղղեց Ռուսաստանի դեմ՝ իբր «այնտեղ խաղաղապահներ կան, նրանք պետք է պաշտպանեին Ղարաբաղը»»։ Ավելին՝ տեսանյութում։ |
|
RTVI միջազգային հեռուստաալիքի «Հատուկ հարցազրույց» հաղորդաշարի եթերում ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է հարցին, թե ինչու ընդդիմությունը Հայաստանում չի միավորվում: Նախկին նախագահը նկատել է, որ ընդդիմադիր դաշտը, նախորդ ընտրությունների համեմատ, բավականին ամրապնդվել է, քանի որ անցյալ անգամ մասնակիցների թիվը մոտ 25 էր։ Այն ձևակերպումը, թե ինքն է եղել ընդդիմության առաջնորդը, Քոչարյանը համարում է ոչ կոռեկտ։ «Ես եղել եմ առաջին դերերում, բայց ես չեմ եղել ընդդիմության ընդհանրացված առաջնորդը, դրանք տարբեր բաներ են։ Դու կարող ես առջևում լինել ըստ սոցիոլոգիայի, ըստ անցկացվող միջոցառումների մասշտաբի (հանրահավաքներ, հանդիպումներ և այլն), բայց դու առաջնորդ չես այլ ընդդիմադիր կուսակցությունների համար. սրանք բոլորովին տարբեր բաներ են։ Այսինքն, մենք ունենք տարբեր դաշինքներ, տարբեր շարժումներ՝ տարբեր առաջնորդներով, որոնք մտել են քաղաքական պայքարի մեջ։ Ընդ որում, յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցություն ունի իր նպատակը՝ հաղթել։ Կա այսպիսի ընդհանուր նպատակ՝ ազատվել այս իշխանությունից։ Սկզբունքորեն, Հայաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունների համար, կարծում եմ, այդ նպատակն ընդհանուր է, և բոլորն էլ նման նպատակ են դնում իրենց առջև։ Բայց խոսել ընդդիմության առաջնորդության մասին՝ այդ դեպքում պետք է պարզապես ավելացնել «սոցիոլոգիական առաջնորդություն» բառակապակցությունը»,- պարզաբանել է ՀՀ երկրորդ նախագահը։ |
«Ղարաբաղի կորուստն անմիջապես կապված էր Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետ». Ռոբերտ Քոչարյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


