▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղի բանակը պատրաստ է հակահարձակման, եթե Ադրբեջանը նորից փորձի մոտենալ սահմանին

«Հետաքննող լրագրողներ»-ի «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չգիտեմ կուլիսիների հետեւում ինչ են խոսել երեկ Մոսկվայում Պուտինն ու Սարգսյանը։ Ղարաբաղում հողեր հանձնելու մասին իսկապես չեն մտածում։ Ղարաբաղում նեղվում են, որ հայկական լրատվամիջոցներն այդ թեման վերցրել ու անընդհատ պտտացնում են։ Ասում են մեզ վրա դրանով ճնշում են գործադրում։ Հասարակության մեջ հուսահատության, անելանելիության այս ալիքը ստեղծում են ցույց տալու, որ թույլ ենք, չենք կարող դիմակայել Արդբեջանի հարձակմանը։ Ամեն ինչ փորձում են տանել նրան, որ հողեր զիջելը դարձնեն իրավիճակից դուրս գալու միակ ելքը։ Այդպես չի, մենք թույլ չենք, Ղարաբաղի բանակը պատրաստ է հակահարձակման անցնելուն, եթե Ադրբեջանը նորից փորձի մոտենալ սահմանին։ Ղարաբաղում էլ հասկացել են, որ ապրիլին բաց են թողել հնարավորություն։ Շատերն ասում են՝ բա եթե գործի դրվի ավիացիան, Ադրբեջանը մեծաքանակ ռազմական ինքնաթիռներ ունի։ Այդ մեծաքանակ ավիացիան ոչնչացնելու զենքեր ունի Ղարաբաղի բանակը, ավիացիան խոցվելու է դեռ սահմանին չհասած։ Ասում են բա զենքերը, զենքեր բավարար չափով արդեն ունի Ղարաբաղի բանակը։ Իսկապես այդպես չի, Ղարաբաղի բանակում այս ամիսների ընթացքում աննկարագրելի փոփոխություններ են եղել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին