Օրերս Ռուսաստանի Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդաշարում տեղի է ունեցել քննարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Թողարկման ավարտին «Պատմական հեռանկար» հիմնադրամի նախագահ Նատալյա Նարոչնիցկայան հայտարարել է, որ Ղարաբաղը պատմականորեն հայկական հող է։ Դրանից հետո ադրբեջանցի մեկնաբանների կողմից քննադատություններ, վիրավորանքներ ու հայհոյանքներ են հնչել նրա հասցեին։Ավելի ուշ՝ հեռախոսային հարցազրույցում Նատալյա Նարոչնիցկայան ևս մեկ անգամ հիշեցրել է Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Չիչերինի նամակը (1.05 - 1.43).
Ղարաբաղը հայկական հող է․ Ռուսական «Առաջին ալիք»-ով հիշեցրել են Չիչերինի խոսքերը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet