ESem.am-ը գրել է մի հոլովակի մասին, որը Սիլվա Հակոբյանի «Խաչիկը, Վաչիկը» երգի կրկնօրինակումն է. ուզբեկ երգչուհի Կազինան նույնիսկ տեսահոլովակ է նկարահանել կրկնօրինակված երգի հիման վրա: «Իմ երկրպագուներից մեկն է ինձ ուղարկել այն. երբ նայեցի, պարզապես ժպտացի, նույնիսկ ներքուստ չբորբոքվեցի: Հայրիկիս ևս տեղյակ պահեցի, միասին նայեցինք, ծիծաղեցինք, որովհետև, կարծում ենք, անիմաստ է ինչ-որ բան անելը»,- ESem.am-ին ասել է Սիլվան ու կրկնօրինակումներ անողներին խորհուրդ է տվել իրենց սեփական երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել, քանի որ , ըստ Սիլվա Հակոբյանի, կրկնօրինակում անելը հեշտ է. ամենադժվարը սեփական երգը ստեղծելն ու կատարելն է:
Ի դեպ, արձագանքելով այս հրապարակմանը, օպերային երգիչ Գուրգեն Բավեյանը գրել է, որ շատ քչերը գիտեն, որ Սիլվա Հակոբյանի քույրիկը այդ երգը` նույն «Խաչիկը, Վաչիկը», կրկնօրինակել է տաջիկ երգչուհի Նիգորա Խոլովայից. հետաքրքիրն այն է, որ Սիլվա Հակոբյանը լսել է և պարզապես ժպտացել է, բայց որ իրենք են երգ գողացել ու իրենց անունի ներքո հրամցրել հայ հանդիսատեսին, ոչինչ չեն ասում,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գուրգեն Բավեյանն` ընդգծելով, որ «Խաչիկը, Վաչիկը» հայկական երաժշտությունից հեռու է և ավելի նման է ուզբեկական ու տաջիկական մեղեդու:
Ստորև դիտեք հայ, ուզբեկ և տաջիկ երգչուհիների կատարմամբ վիճահարույց երգը: