▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Քոքոբելյանը և Շարմազանովը 500.000-ական դրամ ներդրում են կատարել.«Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է.

Մոտ 15 օր առաջ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Գագիկ Մելիքյանը հանդես էին եկել նախաձեռնությամբ ՝ Թալիշի դպրոցի և մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների աջակցության հիմնադրամ ստեղծելու:

‹‹Հիմնական աշխատանքները տեղում կատարվելու են, մենք աջակցելու ենք մեր կողմից: ովքեր ցանկանում են, մասնակցում են: Մասնակիցների մեջ կան թոշակառուներ, ուսուցիչներ, ուսանողներ, Սփյուռքի ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպություններ, որոնք ցանկանում են կատարել մեծածավալ ներդրումներ և իրենց միջոցներն ուղղել այդ ֆոնդին: 1000-500.000 դրամ անձնական ներդրումներ են կատարվել: Օրինակ Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասրյանը, Գագիկ Մինասյանը, Խաչատուր Քոքոբելյանը, ես և էլի շատերը 500.000-ական դրամ ներդրում ենք կատարել, շատերը 20000-ական դրամ, կարճ ասած՝ ցանկացածն ըստ իր հայեցողության , կամավորության սկզբունքվ կատարել է ներդրում››,- մանրամասնեց Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ կան մարդիկ,ովքեր հաշվեհամար են վերցրել և հայտարարություն են արել, որ մինչև 10.000.000 դրամի չափով ներդրում անպայման կանեն:

‹‹Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ողջ բնակչությանը, ժողովրդին, ովքեր վանկանում են օգտակար լինել ուաջակցեկ Թալիշի դպրոցի և մանկապարտեզի վերականգնման աշխատանքներին: այս պահին չեմ կարող հստակ պատասխանել, թե որքան գումար կա հիմնադրամում, քանի որ գումարի քանակն ամեն վայրկյան փոխվում է: Նախնական արդյունքները հրապարակելիս գումարի չափի հետ կհրապարակենք նաև մասնակիցների ցուցակը››,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին