▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչագողների իշխանություն

Հենց նոր վերադարձա "Հանցաքար" ռեստորանի դիմացը սպանված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի հիշատակին նվիրված հանրային հավաքից, որի ընթացքում կատարվեց նոր հանցագործություն: Քաղաքացիների սեփական միջոցներով պատրաստվեց հուշաքար, որը, չնայաց ոստիկանության գնդապետ Օսիպովի դիմադրությամբ, դրվեց հանրային տարածք հանդիսացող մայթեզրին: Լռության րոպե հայտարարվեց, մոմավառություն կատարվեց, "Հայր մեր" հնչեց ու ազգային երգեր ի պատիվ խոշտանգված սպա ու բժիշկ Վահե Ավետյանի: Հետո բոլորղ շարժվեցինք դեպի Ավանի հրապարակ, սակայն հարյուր մետր չանցած, դեմն առանք ոստիկանների պատի, որը ղեկավարում էր նույն տխրահռչակ գնդապետը: Փաստորեն նրա անմիջական ղեկավարությամբ ՀՀ ոստիկանությունը կոպտորեն խախտեց քաղաքացիների նախապես հայտարարված խաղաղ երթը, այսինքն ազատ հավաքների ու տեղաշարժման, խոսքի ու բողոքի Սահմանադրական իրավունքները: Բայց դա միայն սկիզբն էր: Րոպեներ անց հայտնւ դարձավ, որ մայթեզրից հանվեց ու անհայտացավ հուշաքարը: Սա ոչ միայն սրբապղծություն է, այլ նաեւ գողություն` կատարված մի քանի հարյուր ոստիկանների ներկայությամբ ու նրանց իսկ ուժերով: Հասարակության հաշվին աշխատավարձ ստացող ոստիկանությունը ոչ միայն ոտնահարում է նույն հասարակության սահմանադրական իրավունքները ու պաշտպանում օլիգարխի անձնական շահերը, այլ պղծում է ազգային արժեհամակարգը, մարդկային ավանդույթները, բարոյական չափանիշները: Սա ոչ մի բանով չի տարբերվում ազերիների կողմից Ջուղայի շիրմաքարերի ոչնչացնելուց, սա եւս մի անգամ հաստատում է որ հայ սպա կացնահորող Սաֆարովի պարգեւատրումը Իլհամ Ալիեւի կողմից ոչ բանով չի տարբերվում հայ սպա սպանող ու վիրավորով անձանց պարգեւատրումը Սերժ Սարգսյանի կողմից: Այսօր Վահե Ավետյանը սպանվեց երրորդ անգամ: Երկրորդ անգամ դա կատարվեց նրա մահվան յոթին, երբ նույն ոստիկանությունը հարձակվել էր մոմավառության մասնակիցների վրա: Այսօր գողացված նրա հուշաքարը` իշխող խաչագողերի շիրմաքարն է դարնալու, Վահե Ավետյանի անմեղ արյունը, հարյուրավոր խոշտանգված ու սպանված մեր եղբայրների ու քույրերի արյան հետ անջնջելի խարանով է այրելու սրբապիղծ սրիկաների ճակատը: Մենք ստեղծում ենք Արդարադատության Ժողովրդական Դատարան, Քաղաքացիական Տրիբունալ: Հանցագործներից ոչ ոք այլեւս հանգիստ չի ունենա: Չենք մոռանա, չենք ներելու...


Տիգրան Խզմալյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին