Մերձմոսկվայում վթարված Ան-148 օդանավի 13-ամյա ուղևորն առաջին նույն ինքնաթիռով իր կատարած թռիչքը նկարահանել էր իր հեռախոսով ու տեղադրել իր էջում:
Ներկայացնում ենք 13-ամյա տղայի նկարահանած տեսանյութը:
Հիշեցնենք, որ Մոսկվա-Օրսկ թռիչքն իրականացնող Ան-148 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել կիրակի օրը Մերձմոսկվային Ռամենսկի շրջանում: «Ռոսավիացիա»-ի տվյալներով՝ անձնակազմի հետ կապը ընդհատվել էր «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչք կատարելուց մի քանի րոպե անց: Օդանավում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի 6 անդամները զոհվել են: Ուղևորների թվում հայ կին է եղել՝ Վարսիկ Սևոյանը: