▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վտանգի պահին իրար վրա քար նետելու ժամանակը չէ. Շարմազանով

 

1in.am-ը գրում է .

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից քննադատություն է հնչում ԼՂՀ պատգամավորների և ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի գնահատականի վերաբերյալ՝ կապված նախօրեին ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստի հետ, ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց. «Արցախն անկախ, ժողովրդավարական երկիր է, և Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները և համապատասխան իրավական մարմինները հանդես են եկել հայտարարությամբ, և շատ լավ կլինի, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը հանգիստ նստեն իրենց տեղը և իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պրոցեսներին:

 

Նա նաև հավելեց, որ վտանգի պահին իրար վրա քար նետելու ժամանակը չէ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին