▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահիր «Բիլայն»-ին ու կիմանաս ինչ է անտապասխանատվութունը

Եթե ես իմանայի, որ իմ գործնական այցի հաջոցությունը Վրաստան կախված է լինելու բջջային կապից, ապա ես թերևս երկար կմտածեի բջջային օպերատոր ընտրելու գործում: Բայց երեկ երեկոյան ես սովորականի պես ուղղակի սահմանն անցնելուց ակտիվացրեցի ռոոումինգ ծառայությունն կանխավճարային սակագնով գործող հեռախոսահամարիս համար (ի դեպ Բիլայնի օպերատորի ցուցումներին հետևելով) և ոտք դրեցի անհասանելի տարածք: Արդեն 24 ժամ է, ինչ իմ հեռախոսահամարը մուտքային զանգեր չի ընդունում, իսկ Բիլայն-ի կողմից բացարձակ անտարբերությունն ու որևէ քայլ չձեռնարկելը իրենց տեխնիկական խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ հանգեցրել է իմ գործուղման կարելի է ասել տապալմանը: Երեք անգամ զանգահարեցի Բիլայն, ծախսեցի ավելին քան 8000 ՀՀ դրամ, պատասխանը նույն է. - հայտը ներկայացված է տեխնիկական բաժին: Հայաստանում ընկերներս նույնպես առավոտյան հայտ են ներկայացրել Բիլայնի տեխնիկական բաժին, բայց մինչ այժմ որևէ անհրաժեշտ քայլ չի ձեռնարկվել խնդրի լուծման ուղղությամբ և ստացել են նույն անհետևողական պատասխանը :
Ես Ձեզ եմ դիմում, հարգելի Բիլայն, ով է փոխխատուցելու Ձեր կողմից ինձ պատճառված նյութական վնասը և բարոյական վնասը: Երբ եք դուք ի վերջո մտածելու, ապահովելու և պատասխանատվություն կրելու Ձեր հաճախորդին անպատշաճ ու անորակ սպասարկելու համար:

 

Տիգրան Ղազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին