▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահելով ներքին ձայնին` փրկել է 5 օր բռնաբարության ենթարկված կնոջը

Ամերիկացի Դայան Ուոլդուփ անունով 911 ծառայության օպերատորը նախորդ շաբաթ օրը զանգ է ստացել, սակայն այն ընդհատվել է: Երբ օպերատորը հետ է զանգել, ինչ-որ տղամարդ ասել է, որ իր 5-ամյա երեխան սխալմամբ է 911 հավաքել: Սակայն օպերատորին թվացել է, որ նա մի կնոջ բղավոց է լսել:

Վստահելով իր ներքին ձայնին` կինը փրկարարների խումբ է ուղարկել տվյալ հասցեով, որոնք  էլ հասնելուն պես արտաթորանքով ծածկված կնոջ են հայտնաբերել: Վերջինիս խոսքով`  իր ծանոթն առևանգել է իրեն և 5 օր բռնաբարության է ենթարկել: Քիչ անց փրկարարները տղամարդուն հայտնաբերել են մոտակա այգում թաքնված:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին