▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահեցնում եմ՝ ես չեմ ստորագրել ու չեմ միացել Քոչարյանի հետ կապված որևէ հայտարարության. դերասանուհին հերքում է

Լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ միացել է ևս 7 մշակույթի գործիչ: Նրանք են՝ երգչուհիներ Շուշան Պետրոսյանը, Լուսինե Պողոսյանը, Վարդուհի Դավթյանը, դերասանուհիներ Անահիտ ՄութաֆյանըՔնարիկ Շուշանյանը, Մերի Հակոբյանը և պրոդյուսեր Վալերի Սահարյանը:  Facebook-ում այս թեմայի շուրջ դարձյալ ակտիվ քննարկում է սկսվել: Շատերն են գրում, որ վաղն էլ այդ 7-ն են հայտարարելու, թե իրենք չեն ստորագրել որևէ հայտարարության տակ: Նկատենք, որ Քոչարյանին ազատ արձակելու կամ խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու հայտարարությանը միացած շոու բիզնեսի 60 ներկայացուցիչներից շատերն իրար հերթ չտալով հերքեցին, որ ստորագրել են որևէ փաստաթղթի տակ

 NewsBook-ը դերասանուհի Մերի Հակոբյանից փորձել է ճշտել՝ ի՞նչն է առիթ հանդիսացել, որ վերջինս մտահոգվի Քոչարյանի ազատ արձակվել-չարձակվելու հարցից: Մերին արձագանքել հետևյալ ձևով. «Գիտեք, բավականին ուշ ժամի ինձ անհանգստացնում ենք և անհեթեթ հարց տալիս: Ես որևէ հայտարարության չեմ միացել, տեղյակ էլ չեմ ինչից եք խոսում: Լավ, ինչքան կարելի է մարդկանց «շառի» մեջ ներքաշել: Ես Մոսկվայում եմ, սովորում ու հմտանում եմ ընտրածս մասնագիտության մեջ: Ինձ բացարձակ չեն հետաքրքրքում ձեր նշած թեմաները: Եթե դասերի լարված գրաֆիկը չլիներ, հաստատապես դատի կտայի էդ սուտ տեղեկությունների հրապարակողին: Հորինում են ինչ-որ բաներ, հետո էդ հորինվածքի շուրջ սկսում հիմար քննարկումներ հրահրել: Ես հիմա պարզ ու հասկանալի տեքստով վստահեցնում եմ՝ ես չեմ ստորագրել ու չեմ միացել որեւէ հայտարարության, այդ թվում Քոչարյանի հետ կապված: Ինձ նման թեմաները չեն առնչվում այն պարզ պատճառով, որ ես ոչ դատավոր եմ, ոչ քաղաքական վերլուծաբան, ոչ քաղաքական ակտիվիստ: Ես ՀՀ քաղաքացի եմ, որն ակնկալում է արդարադատության իրականացում եւ օրինականության հաղթանակ»:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին