▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահ եմ, որ նրանք Տիգրան Սարգսյանի հետ սաունա չէին գնում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.

 

«Երբ օլիգարխները, պատգամավորները, բարձրաստիճան պաշտոնյաները խնդիրներ էին ունենում, նրանք, ի՞նչ է, վարչապետի՞ն էին դիմում։ Իհարկե՝ ոչ։ Հետևաբար վարչապետը նրանց համար հեղինակություն չէր, «հարց լուծող» չէր։ Վստահ եմ, որ նրանք Տիգրան Սարգսյանի հետ սաունա չէին գնում և «դուբայներում» ժամանակ չէին անցկացնում։ Մի խոսքով՝ ընկերություն չէին անում՝ ենթագիտակցաբար «դասակարգային թշնամի» զգալով։ Իհարկե, հակված չեմ նաև իդեալականացնելու Տիգրան Սարգսյանին և ենթադրում եմ, որ նա «իր ձեռից եկած» չարաշահումները կատարել է։ Խոսքն այստեղ «միասնական թիմի» զգացողության մասին է։

 

Եվ ահա ես մտածում եմ՝ գուցե վարչապետի հրաժարականի պատճառը ոչ թե նրա դեմ «ոչ իշխանականների» տևական պայքարն էր, ոչ թե «Դեմ եմ»-ը և կուտակայինի տապալումը, ոչ թե Կրեմլի հրահանգը (չգիտեմ, թե որքանով է Կրեմլին հետաքրքրում, թե ով է Հայաստանում վարչապետ աշխատում), այլ պարզապես Տիգրան Սարգսյանի գիտակցումը, որ բացի նախագահից՝ նրան ոչ ոք չի աջակցում: Եվ նախագահն էլ վերջին ժամանակներս այն չափով չի աջակցում, որքան վարչապետը կցանկանար։

Այդ «թիմային» հանգամանքն էլ, երևի, պետք է հաշվի առնվի՝ հետագայում վարչապետներ նշանակելու պարագայում։ Չնայած ես չէի ցանկանա, որ Հայաստանի վարչապետը ներդաշնակ լիներ Մանվելի, Սեյրանի, Շմայսի կամ Թոխմախի Մհերի հետ»,–գրում է թերթի խմբագիրը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին