Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում դերասանուհի Անի Խաչիկյանի հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրա տարեդարձը:
«Էսօր արևային Անիի ծնունդն է , պարզ, մաքուր, դյուրահավատ, բայց և ուժեղ աղջնակը, որի որդին բոլորիս թուլությունն ու ուրախությունն է նկարահանման հրապարակում: ...կյանքում դեռ շատ կհիասթափվես ու էլի կոգևորվես, կպայքարես կամ կլռես, որովհետև կյանքը հենց դա է, բազում անհաջողությունների ու դրանց հաղթանակների մի անվերջանալի շարան:
Միակ մաղթանքս, որ գեղեցիկ կապտականաչ աչուկներիդ մեջ տխրություն չմտնի ու մշտական բնակվի: Մնացած ամեն ինչ կհաղթահարես: Վստահ եմ: )
Արևային ժպիտդ մեզնից անպակա՜ս»: