▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահ էի,որ կյանքում մեծ ձեռքբերումներ եմ ունենալու,բայց ամեն ինչ հօդս ցնդեց.Դավիթ Թուջարյան

Life.panorama.am-ը գրում է.Դավիթ Թուջարյանը որոշել է հրաժեշտ տալ էստրադային ուղղվածությանը: Խոսակցությունների և դրանց հավաստի լինելու մասին հետաքրքրվեցինք հենց երգչից: «Այս ոլորտից հրաժարվելու մասին դեռևս ոչինչ ասել չեմ կարող: Աշխատում եմ ռեստորանային համալիրում, երգում եմ «գումարային» երգեր, քանի որ եկամտի այլ աղբյուր չունեմ, իսկ ընտանիքս պահել է պետք: Սակայն նոր երգեր չունեմ էստրադայի ուղղվածությամբ, հետագայում էլ, ցանկալի կլինի, որ երգացանկս միայն հոգևոր ուղղվածությամբ երգերով համալրվի: Բայց ամեն ինչ Աստծո առաջնորդությանն եմ թողնում»,- նշեց Դավիթը:

Մեր այն հարցին, թե չի՞ ցանկանում գումար աշխատելու համար այլ ոլորտ գտնել, որպեսզի կարողանա լիարժեք զբաղվել հոգևոր երգերով, վերջինս պատասխանեց. «Ամեն ինչ թողել եմ Աստծո կամքին: Ժամանակին շատ բաներ եմ մտածել, շատ նախագծեր գծել, վստահ էի, որ կյանքում մեծ ձեռքբերումներ եմ ունենալու: Բայց ամեն ինչ հօդս ցնդեց: Քանի որ մարդկային մտահղացում էր, Աստծուն տեղ չտվեցի, այդ պատճառով էլ չստացվեց: Եվ ուրախ եմ, որ չստացվեց, քանի որ հակառակ դեպքում կարող էր ինձ համար վատ լինել»:

Դավիթ Թուջարյանի հոգևոր ուղղվածության երգերից մեկն արդեն իսկ հասանելի է ունկնդիրներին, մնացածը կյանքի կկոչի կամաց-կամաց: «Մայրս կյանքից հեռանալուց առաջ 5 երգ էր գրել հոգևոր բնույթի: Ես այդ երգերը պետք է հերթականությամբ ձայնագրեմ: Արդեն իսկ մեկ երգը պատրաստ է, կոչվում է «Ներիր»: Մարդիկ որքան էլ ժխտեն, միևնույն է, շատ ունեն հոգևոր արժեքների կարիք»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին