▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրդովվեցնում է КВН-ային մտածելակերպը.Արթուր Իսպիրյանը՝ «Եվրատեսիլ 2015»-ի մեր երգի վերաբերյալ

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ կարծիքի է Եվրաստեսիլ 2015-ին մասնակցող հայաստանյան երգի ու գաղափարի վերաբերյալ, սակայն զրույցի ընթացքում Արթուր Իսպիրյանը նշեց, որ բավականին անտարբեր է վերաբերվում այդ մրցույթին եւ առհասարակ մրցույթներ չի սիրում.

«Մրցույթներ չեմ սիրում, այս մրցույթը հատկապես, քանի որ այն ոչ այնքան երգի մրցույթ է, քան քաղաքական, բացի այդ մրցույթների ժամանակ  լարված եմ լինում, իսկ ահա այս տարվա երգի՝ «Face The Shadow»-ի,  վերաբերյալ ես առհասարակ կարծիք չունեմ: Իհարկե, գաղափարը հրաշալի է, բայց, ըստ իս, սա այն ազդեցիկ երգը չէր, որը պետք է ներկայացվեր մեր երկրի կողմից այսքան ճակատագրական ժամանակահատվածում»,- նշեց երգիչն ու հավելեց, որ շատ վրդովված է հատկապես երգի բառերի ընտրության համար.

«Պետք է ավելի պրոֆեսիոնալ հանձնաժողով ընտրվեր այս երգը քննարկելու համար, չէր կարելի նման վերաբերմունք, ես շատ վրդովված եմ հատկապես բառերի ընրության համար, չէ, որ մեր այսօրվա իրականությունում անգլիախոսությությունը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում, ինչ է նշանակում «Ever don’t deny baby don’t deny you and I» նախադասությունը, մի՞թե արժեր այս երգում «baby» բառը շոշափել, ինձ պարզապես վրդովվեցնում է КВН-ային մտածելակերպը»:

Արթուր Իսպիրյանը զրույցի ընթացքում նշեց նաեւ, որ սխալ է համարում այն, որ ամեն տարի միեւնույն թիմն է աշխատում այս մրցույթին պատրաստվելու համար.

«Ես Արմեն Մարտիրոսյանի դեմ ոչինչ չունեմ, նա պրոֆեսիոնալ կոմպոզիտոր է, ու ես ինձ էլ նկատի չունեմ, պարզապես կարծում եմ, որ հատկապես այս տարի պետք է կլոր սեղանի շուրջ այս գաղափարը քննարկվեր մի քանի պրոֆեսիոնալ մարդկանց հետ, պետք է այս գործում փորձառու մարդկանց կարծիքը հաշվի առնվեր, այլ ոչ թե կառավարության անդամների. «Face The Shadow»-ը մեր ազգի հոգու ճիչը չէր»,- նշեց նա ու շեշտեց, որ ապրիլի 24-ին ընդառաջ կատարվող ոչ բոլոր միջոցառումներն է ողջունում. «Ինչու այսքան տարածվեց անմոռուկի գաղափարը. Անմոռուկը իմ սրտում է, պարտադիր չէ այն կրեմ, որ  դրանով հիշեմ»:

Երգահանը, իր խոսքերով, այս տարի Եվրատեսիլում անգամ չի մտածում հաղթանակի մասին, բայց հույս ունի, որ գնահատողները կհասկանան մեր ազգի համար այս կարեւորագույն խնդիրը ու կգնահատեն դա հաշվի առնելով: 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին