▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում առգրավել են պայթուցիկ բեռ, որը ՌԴ էին տեղափոխում ահաբեկչության համար. Կասկածվում են նաև ՀՀ 2 քաղաքացի

Վրաստանի հատուկ ծառայությունները կանխել են Օդեսայից Վորոնեժ պայթուցիկի բեռի տեղափոխման փորձը, հանցագործության մեջ կասկածվում է Վրաստանի յոթ, Ուկրաինայի երեք և Հայաստանի երկու քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով երկրի ՊԱԾ-ին։

Գերատեսչության տվյալներով՝ 2024 թվականի հունվարի 19-ին էլեկտրամոբիլների մարտկոցների մեջ վեց պայթուցիկ սարք են Ուկրաինայի մի քաղաքացու մինիվենով Օդեսայից ներկրել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով և պատրաստվում էին դրանք Վորոնեժ տեղափոխել «Դարյալ» անցակետով։

Վրացական կողմից անցակետում առգրավվել է երեք պայթուցիկ սարք, որոնք փորձել են տեղափոխել տարանցիկ կոնտեյներով։ Վրաստանի ՊԱԾ-ը պարզել է, որ կազմակերպիչը ծնունդով Բաթում քաղաքից է, նա «Ժողովրդի ծառա» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Անդրեյ Շարաշիձեն է:

Քրեական գործ է հարուցվել պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու հոդվածով, սակայն ՊԱԾ-ը չի բացառում, որ այն կարող է փոխարինվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու հոդվածով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին