Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում փակ ձևաչափով քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ սա բնական գործընթաց է. «Տարբեր մայրաքաղաքներում հիմնադրամների, համալսարանների կողմից ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում միջոցառումներ, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Թբիլիսիում, ասվել է, որ քննարկվելու են Մադրիդյան սկզբունքները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջոնի Մելիքյանը:
Նշենք, որ Մադրիդյան սկզբունքները 2007 թվականին նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Արցախյան հակամարտության հետ կապված բանակցությունները վարող Հայաստանին և Ադրբեջանին խնդրի կարգավորման առաջարկած հիմնական սկզբունքների պայմանական անվանումն է: Հիմնարար սկզբունքներն են՝
1.ԼՂ-ի շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը։
2.Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով։
3. Հայաստանը ԼՂ-ին կապող միջանցք։
4. ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով։
5. Ներքին տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք։
6. Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում