▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանն արգելել է ռազմամթերք տեղափոխել Հայաստան և Ադրբեջան

Վրաստանն արգելել է առանց հատուկ թույլտվության ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան: Այս մասին հայտարարել են Վրաստանի անվտանգության խորհրդում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է երկու երկրների ուղղությամբ ցամաքային և օդային ուղիներով իր տարածքով ռազմական բեռների փոխադրման թույլտվության տրամադրումը: Այս մասին կողմերին արդեն տեղեկացվել է»,- ասել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին