Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր Վրաստանի Ազգային ժողովում արտասովոր իրավիճակի մասին: Բանն այն է, Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ զավթել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների դահլիճը և իրենց բողոքի ակցիան են իրականացնում Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցության դեմ։
Նշենք, որ հայ պատգամավորական խմբի մեջ գտնվող ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը ևս տեսանյութ է հրապարակել՝ գրելով, որ Վրաստանի խորհրդարանում իրավիճակը շարունակվում է դեռ լարված մնալ:
Մանրամասները՝ տեսանյութում