▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանի հայազգի ներկայացուցիչը թողարկել է «Եվրատեսիլ 2023»-ում իր երգը

Վրացահայ երգչուհի Իրու Խեչանովին «Եվրատեսիլ 2023»-ին Վրաստանը ներկայացնելու է Echo երգով։ Տեսահոլովակն այս պահից արդեն հասանելի է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում։ Երգը բալլադային է, երգչուհին տեսահոլովակում մի քանի կերպարներով է:

Երգչուհին «Եվրատեսիլ»-ին մասնակցելու ուղեգիր էր ստացել վրացական «Ձայնը» նախագծում հաղթելուց հետո։ «Եվրատեսիլ»-ում Իրուն նորեկ չէ։ 2011 թ-ին հայազգի երգչուհին Candy խմբի կազմում ներկայացրել է Վրաստանը Երեւանում կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ում։ Խումբը Candy Music երգով դարձել էր այդ տարվա մրցույթի հաղթողը։ Երգչուհին, «Մանկական Եվրատեսիլ»-ի տարբեր տարիների հաղթողների հետ միասին ելույթ է ունեցել նաեւ անցած տարի Երեւանում կայացած մրցույթին։ 

Իրուն հանդես է գալու «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակչի երկրորդ հատվածում, որը տեղի է ունենալու մայիսի 11-ին։ Նույն օրը, ի դեպ, երգելու է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը` ներկայացնելով Future Lover երգը, որի պրեմիերան կայացել էր երեկ՝ մարտի 15-ին։ Նա հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում։ Այնպես որ՝ հայերի համար առանձնահատուկ հետաքրքիր մրցութային օր է սպասվում։ 

«Եվրատեսիլ 2023»-ն անցկացվելու է Մեծ Բրիտանիայում՝ Լիվերպուլ քաղաքում։ Մրցութային օրերն են՝ մայիսի 9-ը, 11-ը եւ 13-ը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին