▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանը չի ճանաչում Արցախի ընտրությունները. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանը չի ճանաչում  Արցախում անցկացված «այսպես կոչված» նախագահական և խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը:

«Վրաստանի ԱԳՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այսպես կոչված խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին:

Վրաստանը սատարում է ղարաբաղյան հակամարտության՝ միայն խաղաղ ճանապարհով կարգավորումը՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքը»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին