Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար Շենգենի գոտի մտնելու հարցում «կանաչ լույս» է վառվել:
Եվրախորհրդարանն ու ԵՄ նախարարների խորհուրդը ստորագրել են հրամանագիր, որով առառցն վիզայի ճանապարհորդություն է սահմանվում նախկին խորհրդային երկու հանրապետություններում բնակվող մոտ 50 միլիոն բնակիչների համար:
Եվրոպացի պաշտոնյանները հայտարարել են, որ այս հարցով Եվրամիությունում առկա ներքին հակասություններն, որոնք առաջացել էին անցած ամիսներին առկա ներգաղթյալների խնդրի ճգնաժամով, այլևս լուծված են:
The Independent-ն այս առիթով գրել է. «Նախկին երկու խորհրդային հանրապետությունները տարիներ շարունակ ճանապարհներ էին որոնում Արևմուտքին մոտ լինելու համար: Նրանց զայրացնում էր այն փաստը, որ ԵՄ-ն ոչ մի քայլ չի անում այդ ուղղությամբ:Եվ ահա, 50 միլիոն մարդ միանգամից հնարավորություն է ստանում մուտք գործել Շենգեն տարածք՝ առանց վիզային ռեժիմի»։