▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացի գործարարը Հայաստանում McDonald's ցանցի ռեստորաններ բացելու լիցենզիա է ստացել.«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Վրացի գործարար, «Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության ղեկավար Թեմուր Չկոնիան հայտարարել է, որ ստացել է Հայաստանում արագ սննդի McDonald's ցանցի ռեստորաններ բացելու լիցենզիա։

Չկոնիայի խոսքով՝ փետրվարի 7-ին McDonald's Georgia–ի պատվիրակությունը, որը հանդիսանում է ամերիկյան McDonald's ցանցի գործընկերը, այց կկատարի Հայաստան, որի ընթացքում կքննարկվեն իրավական հարցեր։ «Տեղ կընտրվի ռեստորանի շինարարության համար։ Սկզբնական փուլում նախատեսվում է Հայաստանում բացել 3-4 ռեստորան, որոնցից առաջինը կբացվի Երևանում 2017թ.»։ Օբյեկտի շինարարությունը 2.5-3 մլն եվրո է։ Թեմուր Չկոնիան իր առաջին McDonald's–ը բացել Է Թբիլիսիում 90-ական թվականներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին