totalfootball.am տեղեկացնում է, որ Հայաստանի և Վրաստանի չեմպոնների Գյումրիի Շիրակի և Թբիլիսիի Դինամոյի միջև ընկերական հանդիպումը ոչ ընկերական ելք ունեցավ:
Հանդիպման ավարտից հետո վրացական ակումբի երկրպագուների մի խումբ, անցնելով ողջ մարզադաշտով, հարձակվել են հայկական սեկտորի վրա՝ փորձելով խլել Շիրակի երկրպագուների դրոշը: Նրանք շշեր են նետել Շիրակի երկրպագուների ուղղությամբ և, ըստ ամենայնի, խլել են դրոշը:
Ըստ ականատեսների, ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի բախումը լուրջ բնույթ ստանա և հայ երկրպագուներին դուրս են բերել մարզադաշտից:
Աղբյուրը` totalfootball.am