Վրացական Տաբացկուրի գյուղի բնակիչները դատական գործընթաց են սկսել ՀՀ ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի դեմ.հայտնում է Грузия online-ը:
Տեղի բնակիչները պահանջում են չեղյալ համարել Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից հայ պատգամավորին տրված արտոնագիրը, համաձայն որի սահմանափակվել է Տաբացկուրի լճում ձկնորսությունը: Իսկ այն իրենց եկամտի միակ աղբյուրն է: Պարզվում է` 2010 թվականի սեպտեմբերի 2-ին լիճը 1832 լարիով վաճառվել է Էկոնոմիկայի նախարարությանը: Աճուրդին մասնակցել է միայն մեկ ընկերություն, որի 90%-ը պատկանում է Վարդան Այվազյանին: Ըստ Հանրային ռեեստրի՝ ընկերությունը ստեղծվել է օգոստոսի 30-ին՝ աճուրդից մի քանի օր առաջ: Լիճը վաճառվել է՝ միշտ ձկների կայունությունն ապահովելու պահանջով, սակայն, գյուղացիների փաստմամբ՝ ընկերությունը սկսել է ոչնչացնել ձկները: Մասնավորապես՝ Սևանից 80 տոննա խեցգետին են բերել ու լցրել Տաբացկուրի լիճը, իսկ խեցգետինները սնվում են ձկնկիթներով: Նրանց տվյալներով՝ դրանից հետո 13 տեսակի ձուկ է ոչնչացվել:
Վրացական Տաբացկուրի գյուղի բնակիչները դատավարության մեջ են Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի հետ, տեղեկացնում է Грузия online-ը:
Տեղի բնակիչները պահանջում են չեղարկել Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից հայ պատգամավորին տրված արտոնագիրը, համաձայն որի սահմանափակվել է Տաբացկուրի լճում ձկնորսությունը:
Գյուղացիները նշում են, որ իրենց եկամտի միակ աղբյուրը ձկնորսությունն է: Պարզվում է, որ 2010 թվականի սեպտեմբերին լիճը վաճառվել է աճուրդով, որին մասնակցել է միայն մեկ ընկերություն, որի 90%-ը պատկանում է հենց Վարդան Այվազյանին:
Գյուղացիները պնդում են, որ ընկերությունը սկսել է ոչնչացնել ձկները: Մասնավորապես՝ Սևանից 80 տոննա խեցգետին են բերել ու լցրել Տաբացկուրի լիճը, իսկ խեցգետինները սնվում են ձկնկիթներով:Նրանց տվյալներով՝ դրանից հետո 13 տեսակի ձուկ է ոչնչացվել:
«Չնայած արգելքին՝ մենք երբեմն ձուկ որսում ենք, քանի որ ձկան վաճառքը մեր գոյության հիմնական աղբյուրն է: Սակայն լճում ձուկ գրեթե չի մնացել: Այսքան տարի մենք ապրել ենք դրանով, և մի հրաշալի օր Վարդան Այվազյանը հայտարարում է, որ լիճն իրեն է պատկանում, և մենք պետք է դադարեցնենք ձկնորսությունը», - ասել է տեղի բնակիչ Լավրենտի Մուրադյանը:
Նա նշել է, որ գյուղացիները բազմիցս դիմել են տեղի իշխանություններին, սակայն՝ ապարդյուն:
Մուրադյանի խոսքով՝ տեղի բնակիչները պատրաստ են գնել արտոնագիրը, եթե նոր աճուրդ տեղի ունենա:
Տեղի բնակիչներն ասում են, որ հայ պատգամավորը լավ հարաբերությունների մեջ է եղել Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի հետ:
«Վրաստան» թերթի խմբագիր ու Վրաստանի նախագահի նախկին խորհրդական Վան Բայբուրթը դրական է բնութագրում Այվազյանին և նշում է, որ նա լիճն օրինական ճանապարհով է ձեռք բերել:
«Վարդան Այվազյանը մեր մարդն է ու լավ ընկեր է: Նա ինքը ծնունդով Տաբացկուրիից է և չէր արգելի ինչ-որ բան տեղացիներին: Այվազյանը մեր երկրի լավ բարեկամն է, և ես գիտեմ, որ նա օրենք չի խախտել», -ասել է նա: