Օրերս «Հրապարակը» գրել էր, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի դժգոհության թիրախում հայտնվել էր Պետական պահպանության վարչությունն իր ղեկավարով հանդերձ: «Պարզվում է՝ ենթականերին անարգանքի սյունին գամելու ու պաշտոնանկությամբ սպառնալու գործընթացը շարունակվում է: Թիրախում հայտնվել են նոր «զոհեր»՝ Արագածոտնի եւ Շիրակի մարզային վարչության ղեկավարները: Երեկ ոստիկանությունում կես օր տեւած կոլեգիայի նիստի ժամանակ ոստիկանապետն այս երկուսի մասով «ժայթքել է», ինչը մյուս մարզային վարչությունների պետերն ընդունել են «կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր» մոտիվներով: Ըստ նիստի մասնակիցներից մեկի, կոլեգիայի նիստի ընթացքում մոտ մեկ տասնյակ ծառայողներ տույժերի են ենթարկվել, որոնց մեջ կան նաեւ վարչության պետեր: Սակայն անուններ ճշտել մեզ չհաջողվեց: Չի բացառվում, որ Շիրակի ոստիկանապետ Բաբակեխյանին ուղղված նախատինքը վերաբերում է Գյումրիում Ղուկասյանների վերջին «հերոսություններին» եւ ընդհանրապես»,- գրում է թերթը: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: