Ազատազրկում 6 տարի 6 ամիս ժամկետով. այս պատժաչափն այսօր պահանջել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով մեղադրող Հենրիկ Պապիկյանը։ Վերջինս նշել է, որ թե նախաքննության եւ թե դատաքննության ընթացքում Վոլոդյա Ավետիսյանի մեղքն ամբողջապես ապացուցվել է, եւ նրա նկատմամբ պետք է կիրառվի ազատազրկում։
Ներկայացնում ենք Վոլոդյա Ավետիսյանի խոսքը դատարանում