▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վոլոդյա Ավետիսյանի ու Շանթ Հարությունյանի համակիրները նախագահին նամակ են հանձնել.a1plus.am

a1plus.am-ի փոխանցմամբ` ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ու Շանթ Հարությունյանի համակիրները Ազատության հրապարակից շարժվել են Բաղրամյան 26 եւ նամակ հանձնել Սերժ Սարգսյանին:

Ընկերները հիշեցրել են Վոլոդյա Ավետիսյանի գործունեության մասին, ինչի համար էլ, ըստ նրանց, հիմա ազատամարտիկն անազատության մեջ է.

«Համախմբելով իր շուրջ բազմաթիվ ազատամարտիկների՝ իշխանությունների առջեւ բարձրացրել է հարց՝ ազատամարտիկների սոցիալական վիճակի վերաբերյալ, որը Երկրապահի համագումարում ձեւակերպեցին «նվնվացողներ»՝ փորձելով գլխատել ազատամարտիկների կազմակերպած շարժումը։ Թվում էր, թե այն կմարի, բայց ճիշտ հակառակը, դա առաջացրել է զայրույթ հայ հասարակության էլ ավելի լայն շերտերում»։

Հավաքվածները հայտարարեցին, որ շարունակելու են պայքարել հանուն Վոլոդյա Ավետիսյանի ազատության։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին